Հետազոտությունների մեթոդաբանություն

Կայքում օգտագործված քանակական սոցիոլոգիական տվյալները ստացվում են ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական թիմի կողմից իրականացվող պարբերական հետազոտությունների արդյունքում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքագրման երկու հիմնական մեթոդների՝ փորձագիտական գնահատման և զանգվածային հարցման միջոցով: Այս մեթոդների կիրառումն առավել արդյունավետ է զանազան վարկանիշների հաշվարկման և հասարակական կարծիքի ուսումնասիրման համար:

  1. ակադեմիական ոլորտ (անկախ փորձագետներ)
  2. քաղաքական մեկնաբաններ և ԶԼՄ:

Քաղաքական ազդեցության վարկանիշները հիմնված են ինդեքսավորման սկզբունքի վրա և կառուցվում են փորձագետների կողմից առանձնացված բաղկացուցիչներին տրվող գնահատականների և դրանց վերագրված կշիռների համադրման ճանապարհով: Ժողովրդականության և էլեկտորալ վարկանիշները, ինչպես նաև այլ քանակական տվյալներ ստացվում են զանգվածային հարցման արդյունքների հիման վրա:

Պարբերաբար իրականացվում են կոնտենտ վերլուծություններ, որոնց միջոցով ձևավորվում են մամուլում հասարակական, քաղաքական գործիչների հիշատակումների վարկանիշներ` դրական, բացասական և չեզոք համատեքստերում: Թոփ 5-ի նյութերի համար հետազոտական հենք է հանդիսանում համացանցում` տարբեր լրատվական ժապավեններում նյութերի դիտողականությունը և դրանց վերաբերյալ արձագանքների թիվը:

Կայքում նախատեսվում են նաև կոնկրետ հղումներով այլ հետազոտական արդյունքների երկրորդային վերլուծություններ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ