Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 24.2 %-ով

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 622 381 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 24.2%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2017թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 570 400 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 21.2%-ով:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:36 Հուլիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր