ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

Ուշադրություն

Օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 1-5 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենքք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C

ԲԱՐՈՄԵՏՐ

17:36 Հուլիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր