Վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Ժաննա Մորոն

89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի, երգչուհի և կինոռեժիսոր Ժաննա Մորոն: Այս մասին հայտնում է Life.ru-ն վկայակոչելով AFP-ն:

Դերասանուհին խաղացել է այնպիսին ֆիլմերում, ինչպիսիք են՝ "Եվա, "Ժյուլ և Ջիմ", "Գիշեր", "Սպասուհու օրագիրը", "Հարսնացուն սև զգեստով էր": 

Նա արժանացել է Կաննի կինոփառատոնի (1960թ.), Վենետիկի կինոփառատոնի "Ոսկե առյուծ" (1991թ.), Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի (1997թ.), Կաննի պատվավոր "Ոսկե արմավենու ճյուղ" (2003թ.), Բեռլինի կինոփառատոնի "Ոսկե արջ" (2005թ.), Մոսկովյան XXVII կինոփառատոնի Ստանիսլավսկու անվան (2005թ.) մրցանակներին: 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:11 Հուլիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր