Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերեց  54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին:

Բոսնիա և Հերցեգովինայում, ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճեցին երեք բրոնզե մեդալ:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:04 Հուլիս 31, 2017

Ամենաընթերցված նյութեր