Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայության պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

"Ուղիղ 5 ժամ է Երևանում +40…+41 աստիճան է".- գրում է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

ԲԱՐՈՄԵՏՐ

18:40 Հուլիս 29, 2017

Ամենաընթերցված նյութեր