Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ

Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայրաքաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 14550 անձ:

Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով, շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 121 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:04 Հուլիս 29, 2017

Ամենաընթերցված նյութեր