Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի "B" կարգի ուղեգիր են նվաճել

Բուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 59.27 ժամանակում և գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:

Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ), նաև 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:14 Հուլիս 29, 2017

Ամենաընթերցված նյութեր