Եղանակը Հայաստանում

ԱԻՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝

Ուշադրություն

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կնվազի 1-2, արևելյան շրջաններում՝ 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:37 Հուլիս 29, 2017

Ամենաընթերցված նյութեր