Ֆրանկոֆոնիայի խաղեր. Հայաստանի մարզիկները մրցելույթներն ավարտեցին բրոնզե մեդալով

Կոտ դՙ Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանի (90 կգ) նվաճած բրոնզե մեդալով, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրեց ութերորդ տեղը:

Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում:

ԲԱՐՈՄԵՏՐ

13:22 Հուլիս 28, 2017

Ամենաընթերցված նյութեր