Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ

Անդորրայում ավարտվեց բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։  Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Ա ենթախմբում՝ գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեր բասկետբոլիստները հաղթանակ տոնեցին, անցկացրած բոլոր ՝ 4 հանդիպումներում:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար՝ հուլիսի 29-ին, ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ , որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:34 Հուլիս 28, 2017

Ամենաընթերցված նյութեր