Արցախում "ԶԻԼ-130" մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա

Հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի "Նովրուզլու" կոչվող տեղանքում "ԶԻԼ-130" մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:08 Հուլիս 28, 2017

Ամենաընթերցված նյութեր