Հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը

Կառավարության որոշմամբ հաստատվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" օրենքով, որի համաձայն՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ըստ հիմնավորման՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվաքանակը կապված է հայտարարատուների ցանկի էական ընդլայնման և նախատեսվող խիստ հսկողական մեխանիզմի հետ: Ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ավելանալու է շուրջ 3 անգամ:

Միաժամանակ, առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթների իրականացումը վերապահել ՀՀ Նախագահի աշխատակազմին: 

"Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներով պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև մի շարք այլ որոշումներում:

ԲԱՐՈՄԵՏՐ

16:12 Հուլիս 27, 2017

Ամենաընթերցված նյութեր