Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել

Արդարադատության նախարարության "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն): Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, բժիշկները այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն:

ՔԿՎ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ եկել են տեսակցելու հարազատները:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ "Դատապարտյալների փոխանցման մասին" 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին էր, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։

ԲԱՐՈՄԵՏՐ

18:31 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր