Գրիգոր Մելիքսեթյանն այլևս "Գանձասար-Կապանում" չէ

"Գանձասար-Կապանը" երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 30-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ, հաղորդում է կապանյան ակումբի պաշտոնական կայքը։

"Ակումբը հաջողություններ է մաղթել Մելիքսեթյանին կարիերայի հետագա ընթացքում։

Գրիգորն այժմ Իրանում է, նրա նոր թիմի մասին կտեղեկացնենք ավելի ուշ",- ասվում է հաղորդագրության մեջ:

ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր