Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները 2017 թվականի հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության "Նուբարաշեն", "Վարդաշեն", "Երևան-Կենտրոն" և "Արմավիր" քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: 

Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, հերթական անգամ ուսումնասիրել անազատության մեջ պահվող նշյալ բոլոր անձանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն կներկայացվի գրավոր ընթացակարգի շրջանակներում:

ԲԱՐՈՄԵՏՐ

13:05 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր