Սպասվում է բարձր ջերմային ֆոն, կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն

Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:


Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.60C (1984 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C

ԲԱՐՈՄԵՏՐ

12:39 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր