Հայտնի է՝ որ քաղաքում կանցկացվի "Եվրատեսիլ-2018" երգի մրցույթը

"Եվրատեսիլ-2018" երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին: Այս մասին նշված է մրցույթի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ բացի Լիսաբոնից, հավակնորդ քաղաքների թվում հիշատակվել են Գիմարայնշը, Գոնդոմարը, Ֆարուն և Սանտա Մարիա դա Ֆեյրան:

Հիշեցնենք, որ այս տարի Կիևում կայացած "Եվրատեսիլ-2017" երգի մրցույթում հաղթել է Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը՝ իր Amar pelos dois երգով: Համաձայն մրցույթի կանոնների, հաղթող երկիրն է հյուրընկալում հաջորդ տարվա մրցույթը:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:15 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր