Ջուր չի լինելու

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի 36-45 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 188, 192, 196, 198 շենքերի, թիվ 185 և 195 դպրոցների, թիվ 5 երաժշտական դպրոցի, Բաշինջաղյան 2 նրբանցքի 6, 8, 10, 12 շենքերի, Մազմանյան փողոցի թիվ 5, 5/1 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:37 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր