Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է "Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում" խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից: 

Կառավարության ղեկավարը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին և ցուցադրություններին:

Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

ԲԱՐՈՄԵՏՐ
 

11:28 Հուլիս 26, 2017

Ամենաընթերցված նյութեր