Երկրորդ գոլից առաջ Մխիթարյանը շատ լավ խաղաց. Պոգբա

"Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով ստուգողական խաղում "Մանչեսթեր Սիթիի" նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0), իր թիմակիցներից առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին, ում փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը խփել է "Յունայթեդի" երկրորդ գոլը:

"Երկրորդ գոլի ժամանակ շատ լավ խաղաց Մխիթարյանը: Մենք մի քանի անգամ հակագրոհեցինք և պետք է ասել, որ գոլը հեշտ խփվեց:

Դա հիանալի գոլ էր: Ինչպես արդեն ասացի, Միկին հիանալի աշխատանք կատարեց: Երբ Ռոմելուն տեղափոխվեց դեպի ձախ, Ռեշֆորդն ազատ մնաց: Նա դարպասապահի դեմ միայնակ մնաց և գոլ խփեց",- ասել է Պոգման, Manutd.ru-ին հղումով գրում է Armfootball.com-ը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

17:38 Հուլիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր