ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահին "պրոբլեմ" է անվանել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին "Սիրիուս" ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը՝ նրան անվանելով պրոբլեմ:

"Արմենպրես"-ի հաղորդմամբ՝ երեխաների հետ հանդիպման ավարտին, պատասխանելով НТВ հեռուստաընկերության հաղորդավար Ե․Կոլիվանովի հումորային այն ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարող է խնդիր առաջացնել, քանի որ Նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, ՌԴ նախագահը բառացիորեն ասել է. "Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին":

Ավելի վաղ, 2017թ․ փետրվարի 6-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնելով լրագրողներին` ասել էր. "Շնորհակալ եմ, ձեզ լավ օր եմ մաղթում: Այժմ ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին, հետևաբար ինձ համար օրվա լավ մասն ավարտված է":

Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել Պուտինի հայտարարությունն, ինչպես և երբևէ չի անդրադարձել Յունկերի հայտարարությանը։

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:43 Հուլիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր