Չինարի գյուղին Ադրբեջանի կողմից գնդակոծությունը նյութական հսկայական վնաս է հասցրել

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել: "Արմենպրես"-ի հետ զրույցում այս մասին ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

"Հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն: Հակառակորդի գործողություններից զոհ կամ վիրավոր չունենք",- ասաց Սաղոյանը:

Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: "Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել",-նշեց գյուղապետը:

Որոշ տեղեկությունների համաձայն հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:40 Հուլիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր