Նեյմարը տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ

Կատալոնական "Բարսելոնայի" հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը,- հաղորդում է Goal.com-ը:

Բրազիլացին նոր ակումբում վաստակելու է տարեկան 30 միլիոն եվրո: Աշխատավարձի 15 տոկոսը ստանալու է Նեյմար դա Սիլվան՝ ֆուտբոլիստի հայրը: Հարձակվողը կստանա 40 միլիոն եվրո փարիզցիների հետ պայմանագիր կնքելու համար:

Նեյմարի կտրամադրվի անձնական ինքնաթիռ, որպեսզի նա հնարավորինս արագ կարողանա հասնել Բրազիլիա:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

15:17 Հուլիս 22, 2017

Ամենաընթերցված նյութեր