Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, վատ զգացող կինը մահացել է

Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը հուլիսի 16-ին հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Այս մասին "Արմենպրես"-ին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

"Օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Որոշում է կայացվել, որ օդանավը վայրէջք կատարի Վոլգոգրադի օդանավակայանում: Օդանավը վայրէջք կատարելուց հետո կինն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է",-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ուղևորը 1936 թվականին ծնված կին էր, նա ՌԴ քաղաքացի էր: Նրան ուղեկցում էր որդին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

14:59 Հուլիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր