"Մանչեսթեր Յունայթեդ"-ը հաղթեց "Ռեալ Սոլթ Լեյք"-ին. Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (Տեսանյութ)

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող "Մանչեսթեր Յունայթեդը" երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել՝ 2-1 հաշվով հաղթելով "Ռեալ Սոլթ Լեյքին":

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել են ՌՍԼ-ի ֆուտբոլիստները, իսկ ՄՅՈւ-ի կազմում հաշվի հավասարությունը 7 րոպե անց վերականգնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի փոխանցումից հետո "կարմիր սատանաներին" առաջ է մղել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն:

Մխիթարյանը առաջին կեսին մասնակցած մյուս ֆուտոլիստների հետ միասին փոխարինվել է ընդմիջումից անմիջապես հետո:

ՄՅՈւ-ն խաղի 67-րդ րոպեից մնացել է 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է Անտոնիո Վալենսիան:

Նշենք, որ դաշտի տերերի հայտացուցակից բացակայում էր Յուրա Մովսիսյանը:

ԲԱՐՈՄԵՏՐ

10:23 Հուլիս 18, 2017

Ամենաընթերցված նյութեր