Դիտահորում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

Հուլիսի 17-ին, ժամը 08:51-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին մոտակա դիտահորում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

ԲԱՐՈՄԵՏՐ

12:12 Հուլիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր