Լևոն Արոնյանը բաժանել է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 11-14-րդ տեղերը

Ժնևում ավարտվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլը: Եզրափակիչ` իններորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Սալեհ Սալեմին (ԱՄԷ), տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանցի գրոսմայստերը 4.5 միավորով բաժանել է մրցաշարային աղյուսակի 11-14-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հաղթող է դարձել Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` վաստակելով 6 միավոր:

Ռուսաստանցի գրոսմայստերներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին 5.5-ական միավորով բաժանել են 2-3-րդ հորիզոնականները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:45 Հուլիս 17, 2017

Ամենաընթերցված նյութեր