Շո՞ւն, թե՞ կատու․ գիտնականները պատասխանել են շատերին հետաքրքրող հարցին

Ավելի լավ է շո՞ւն պահել, թե՞ կատու։ Ընտանեկան բժշկության ամերիկյան խորհրդի գիտաշխատողները գտել են այս հավերժական հարցի պատասխանը։

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ շուն պահելն ավելի օգտակար է առողջության համար։ Ընդ որում գիտնականները չեն հերքում, որ կատուներն այնպիսի առավելություններ ունեն, որոնցից շները զուրկ են։

Փորձագետները վերլուծել են ընտանի կենդանիների թողած ազդեցությունը տերերի կենսակերպի, սթրեսի մակարդակի, վնասակար սովորույթների վրա։

Պարզվել է, որ հենց շներն են մարդուն ստիպում առողջ կենսակերպ վարել և զբաղվել սպորտով։ Բացի այդ, նրանք ավելի քիչ են վարակներ տարածում և պակաս ալերգեն են։

Մյուս կողմից, կատուներն ավելի արդյունավետորեն են օգնում իջեցնել սթրեսի մակարդակը և կարգավորում են արյան ճնշումը։ Իսկ նրանց մռլտոցը նպաստում է վերքերի արագ լավացմանը։

Հանրագումարի բերելով բոլոր փաստարկները, գիտնականները նախընտրությունը տալիս են շներին։

ԲԱՐՈՄԵՏՐ

15:45 Հուլիս 15, 2017

Ամենաընթերցված նյութեր