Տեղի է ունեցել "Մեր Երևան" գրքի շնորհանդեսը

Մայրաքաղաքի "Միրզոյան գրադարան"-ում կայացել է մոսկվաբնակ հեղինակ Աշոտ Ավետիսյանի "Մեր Երևան" գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ու աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի աղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հեղինակ Աշոտ Ավետիսյանը նշել է, որ այս գրքում, ըստ էության, գրի են առնված իր մանկության ու երիտասարդության տարիների Երևանից մնացած վառ հուշերը, որոնք հանձնվում են ընթերցողի դատին: Գրքում ներկայացված են ԽՍՀՄ տարիների Երևանի ավանդույթներն ու մարդկային հարաբերությունները և շատ այլ տեղեկություններ, որոնք ավագ սերնդին հնարավորություն կտան վերհիշելու, իսկ նոր սերնդին էլ՝ տեղեկանալու այդ տարիների Երևանի կենցաղվարության մասին:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

13:25 Հուլիս 15, 2017

Ամենաընթերցված նյութեր