Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

Եգիպտական Հուրգադա քաղաքում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

"Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների հետ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն",- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բալայանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է ՀՀ երկու քաղաքացի:

Հիշեցնենք, որ Հուրգադայի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձը հարձակվել էր զբոսաշրջիկների վրա: Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու ուկրաինացի զբոսաշրջիկ, ևս չորս մարդ՝ վիրավորվել:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:24 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր