Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է ՀՀ երկու քաղաքացի. ԱԳՆ

Եգիպտական Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է ՀՀ երկու քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:

"‪Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի‬",- ասվում է հաղորդագրության մեջ:

Հուրգադայի հյուրանոցներից մեկում դանակով զինված անձը հարձակվել էր զբոսաշրջիկների վրա: Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու ուկրաինացի զբոսաշրջիկ, ևս չորս մարդ՝ վիրավորվել:

ԲԱՐՈՄԵՏՐ

20:51 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր