Կասեցվել է թերի մակնշմամբ խուրմայի իրացումը. ՍԱՊԾ

Հիմք ընդունելով Hetq.am կայքի հուլիսի 4-ի "Իրանական խուրմա. արտադրողն ասում է` պահել մինչև 50C, հայերեն մակնշումը մինչև 200C" հոդվածում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունից խուրմա ներկրող "Մոմթազ" ՍՊԸ-ում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է Իրանից ներկրված մեծ քանակությամբ թերի մակնշմամբ սննդամթերք. ապրանքների թե հայերեն, թե բնօրինակի մակնշման մեջ բացակայել են արտադրման և պիտանելիության ժամկետները, նշված են եղել ոչ հավաստի տեղեկություններ: Միաժամանակ, ընկերության պահեստում խախտվել են ապրանքատեսակի պահման պայմանները:

Ծառայությունն անմիջապես կասեցրել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև  դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և  շուկայից ետ կանչելու հանձնարարական:

Տեսուչները նաև պարզել են, որ կազմակերպությունն անցել է  համապատասխանության գնահատում և ունի EAC համապատասխանության հայտարարագիր։

ԲԱՐՈՄԵՏՐ

18:56 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր