"Վերլուծական խորհուրդը" քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները

"Վերլուծական խորհրդի" անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է "ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի "Վերլուծական խորհրդի" աշխատակարգը, որով սահմանվում են խմբի գործունեության իրավական հիմքերը, նպատակները, խնդիրները, գործառույթները, խորհրդի կազմը, կառուցվածքն ու գործունեության կարգը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Քննարկվել են հանձնաժողովի անդամների, ինչպես նաև "Վերլուծական խորհրդի" անդամների առաջարկներն աշխատակարգի վերաբերյալ, որոնց մեծ մասը, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ընդունելի է: Աշխատակարգը կհաստատվի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի երկրորդ՝ խորհրդարանական դիվանագիտության իրականացման մեխանիզմների և բովանդակության վերաբերյալ հարցը, որի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամական խմբերի հետ աշխատանքի, ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկները, պատկերացումներն ու տեսլականն են ներկայացրել "Վերլուծական խորհրդի" անդամները:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական դիվանագիտության ներկա գործընթացներն ու անելիքները:

Քննարկվել և որոշվել են առաջիկա նստաշրջանում նախատեսվող խորհրդարանական լսումների թեմաներն ու ուղղությունները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:36 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր