ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը մասնակցել են Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված զորահանդեսին, հաղորդում է The Daily Mail-ը:

ԱՄՆ նախագահական ընտանիքը շքերթին հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի ընկերակցությամբ:

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ նախագահը տոնակատարությանը մասնակցել է Էմանուել Մակրոնի պաշտոնական հրավերով:

Զորահանդեսի ավարտից անմիջապես հետո Դոնալդ և Մելանյա Թրամփերը կվերադառնան Վաշինգտոն:

ԲԱՐՈՄԵՏՐ

15:14 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր