Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, յուրացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և յուրացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԲԱՐՈՄԵՏՐ

14:45 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր