Լևոն Արոնյանը կրկին չկարողացավ հաղթել

Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանցի գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր և մրցաշարային աղյուսակում 18 մասնակիցների մեջ բաժանում է 7-14-րդ տեղերը:

Հուլիսի 14-ին Արոնյանը սևերով կխաղա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

11:49 Հուլիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր