Հայտնի են 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերի քաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելեսը: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ Փարիզը և Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան:

Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելոս` 1932 և 1984 թթ.:

Առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:03 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր