Արագածոտնի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ:

Հարցը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

"Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Աշոտ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ",- ասվում է որոշման նախագծում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով նորանշանակ մարզպետին, ասաց. "Պարո՛ն Սիմոնյան, Ձեր գործառույթները գիտեք, մեր ակնկալիքները գիտեք, տարածքային կառավարման ոլորտում այսօր մենք շատ բան ենք նախատեսել, որը պրինցիպիալ պետք է փոխենք, այնպես որ` ձեզ հաջողություն եմ ցանկանում":

ԲԱՐՈՄԵՏՐ

11:37 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր