Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից:

Հարցը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

"Ղեկավարվելով Հայաստանի Հան-րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն",- ասվում է որոշման նախագծում:

Նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:14 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր