Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան. "Հրապարակ"

"Հրապարակ" թերթը գրում է. "Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից երեկ ազատված Արմեն Եգանյանին պաշտոն կտան։ Մեր տեղեկություններով՝ նա նշանակվելու է ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ։ Այդ պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Ասոյանը, ով նշանակվեց Ռոստովում ՀՀ հյուպատոս՝ փոխարինելով Արարատ Գոմցյանին։

Պետական արարողակարգի պետը նստում է ԱԳՆ-ում, ունի բազմաթիվ աշխատակիցներ և կազմակերպում է պաշտոնյաների միջոցառումները, հյուրերի ընդունելությունները։

Նշենք, որ Արմեն Եգանյանը 2011թ․ նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, մինչ այդ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նրան դեսպանի պաշտոնում փոխարինել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՄԻԱԿ խորհրդի և քարտուղարության անդամ Լևոն Մարտիրոսյանը: Նա ՌԴ-ում հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է"։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:59 Հուլիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր