Մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Սենոր Հասրաթյան

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր  "երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով շուրջ 15 զինծառայող է տուժվել", մեկ անգամ ևս փաստում է հարևան կոչված երկրի տեղեկատվական համակարգի (եթե, իհարկե, դա կարելի է համակարգ անվանել, այլ ոչ թե ասեկոսեների վրա հիմնված հորինվածքների շտեմարան) չկայացվածության և անսովոր պարզունակության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

"Գործընկերային հորդոր բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետևել այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին՝ ուշադրություն մի դարձրեք դատարկաբանություններին: Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ և մեզանում ձևավորել կասկածանքների և, ըստ այդմ՝ նաև հուսահատության մթնոլորտ: Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին և, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին",- գրել է նա:

ԲԱՐՈՄԵՏՐ

19:11 Հուլիս 12, 2017

Ամենաընթերցված նյութեր