Գաբրիել Գյոզալյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգում է

Գաբրիել Գյոզալյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության՝ հուլիսի 13-ի նիստի օրակարգում:

Ինչպես տեղեկանում ենք e-gov.am կայքից, որոշման նախագիծը կառավարության նիստին կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

"Ղեկավարվելով Հայաստանի Հան-րապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Գաբրիել Գյոզալյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն",- ասվում է որոշման նախագծում: 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:42 Հուլիս 12, 2017

Ամենաընթերցված նյութեր