Վթարային ջրանջատում Լոռու մարզում

"Վեոլիա Ջուր" ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ "Լեռնապատ" ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 11.00-23.00 կդադարեցվի Լոռու մարզի` Վանաձոր քաղաքի` Տարոն 1, 2, 3, 4,  Տավրոս, Սարի թաղ, Առափնյա, Քիմիկներ թաղամասերի, Բաղրամյան փողոցի` նրբանցքներով, Շիրակի խճուղու, ինչպես նաև Դարպաս, Լեռնապատ համայնքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԲԱՐՈՄԵՏՐ

11:19 Հուլիս 12, 2017

Ամենաընթերցված նյութեր