Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Երևան քաղաքում`

Հուլիսի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C

ԲԱՐՈՄԵՏՐ

14:20 Հուլիս 11, 2017

Ամենաընթերցված նյութեր