Եվրոպայի լիգա. հայտնի են "Շիրակի", "Փյունիկի" և "Գանձասար-Կապանի" մրցակիցները

Նիոնում կայացել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

ԵԼ-ի որակավորման առաջին փուլում Գյումրիի "Շիրակի" մրցակիցը կլինի Սլովենիայի "ՆԴ Գորիցան", Երևանի "Փյունիկը" կխաղա Սլովակիայի "Սլովան Բրատիսլավայի", "Գանձասար-Կապանը"՝ Չեռնոգորիայի "Մլադոստ Պոդգորիցայի"հետ:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին խաղերը կկայանան հունիսի 29-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 6-ին: 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:38 Հունիս 19, 2017

Ամենաընթերցված նյութեր