Երկրաշարժ՝ Չարենցավանում

Հունիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.470 և արևելյան երկայնության 44.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Չարենցավան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

ԲԱՐՈՄԵՏՐ

14:25 Հունիս 15, 2017

Ամենաընթերցված նյութեր