Վիկտորյա Լոպիրյովան հայերենով է շնորհակալություն հայտնել Մխիթարյանին

Ռուս հայտնի մոդել և հաղորդավարուհի, 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

"Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում",- գրել է Լոպիրյովան անգլերենով: Այնուհետև հայերենով շարունակել. "Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար":

ԲԱՐՈՄԵՏՐ

12:40 Հունիս 15, 2017

Ամենաընթերցված նյութեր