Արոնյանը հաղթեց Կարյակինին. Norway Chess-2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:

Հայ գրոսմայստերը առավելության հասավ 41-րդ քայլում:

7 պարտիայից հետո Արոնյանն ունի 5 միավոր ու այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան պարտիան դեռ չի ավարտել:

Վաղը կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վիշվանաթան Անանդի հետ:

ԲԱՐՈՄԵՏՐ

21:54 Հունիս 14, 2017

Ամենաընթերցված նյութեր