Տեղացած ուժեղ կարկուտից տուժել են Արմավիրի մարզի 9 համայնքները

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հիմնականում տուժել է Արմավիրի մարզը: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով`  վնաս են կրել Էջմիածնի տարածաշրջանում 9 համայնքներ` Դողսը, Ամբերդը, Մրգատունը, Այգեշատը, Շահումյանը, Աղավնատունը, Արագածը, Արգինան և Բաղրամյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ: Ներկայում փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ շրջում է համայնքներում՝ դիտարկելու վնասի չափերը:

ԲԱՐՈՄԵՏՐ

 

12:21 Հունիս 13, 2017

Ամենաընթերցված նյութեր